Բաժին. Բիզնես

Գրիգորի Սաղյան. am-ի պահանջվածությունը Հայաստանում ու արտասահմանում 50։50 է, բայց հատկապես պահանջված է Չինաստանում. տեսանյութ

Վիրտուալ հարթակի հայկական տիրույթը՝ .am-ը 25 տարեկան է։ Այս առիթով զրուցել ենք հիմնադրի՝ Գրիգորի Սաղյանի հետ։ Այս պահին . am տիրույթում 35 հազար, իսկ .հայ-ում 600 գրանցված դոմեն կա։ Սաղյանը խոստովանում է՝ համաշխարհային սարդոստայնում մրցակցությանը դիմանալը դժվար է, բայց .am-ը գրավիչ առանձնահատկություններ ունի։ Ընդ որում՝ .am-ի պահանջվածությունը Հայաստանում ու արտասահմանում 50։50 հարաբերակցությունն ունի, բայց հատկապես պահանջված է Չինաստանում։ Ինչո՞ւ. այս հարցի պատասխանն ու այլ հետաքրքիր տեղեկատվություն կարող եք գտնել տեսանյութում։

Իդեպ, ուշագրավ են նաև .am տիրույթում գործող դոմենների վերահսկման մեխանիզմները։  Պարզվում է՝ Հայաստանի «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ում գործում է բովանդակության հանձնաժողով, որը ստացված ահանզանգի հիման վրա նախ ստուգում է «կասկածելի» կայքի բովանդակությունը, ու եթե կա ազգամիջյան գժտության քարոզ, թրաֆիքինգի, իշխանության զավթման կոչեր ու քրեական օրենսգրքով սահմանված հանցագործությունների կոչեր,  դոմենն արգելափակվում է։ Հանձնաժողովում անձնական կարգավիճակով ներգրավված են ԱԱԾ-ի և  ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչներ։ Դոմենի արգելափակման հարցը նախ քննարկվում է ԱԱԾ-ի հետ, քանի որ որոշ դեպքերում անհրաժեշտ է պահպանել կայքը ուսումնասիրության համար։

Share