Բաժին. Բիզնես

Վիվա-ՄՏՍ. «Viber Stickers»՝ ասեք-խոսեք ստիկերով

Տարատեսակ ստիկերները շփումը դարձնում են ավելի հետաքրքիր, խոսուն և գունեղ, և այս առիթով Վիվա-ՄՏՍ-ն իր բաժանորդներին է մատուցում բացառապես իրենց հասանելի ևս մեկ հետաքրքիր լուծում: Այս անգամ ընկերության բաժանորդները հնարավորություն ունեն օգտագործելու «Viber» հավելվածի լավագույն վճարովի ստիկերները՝ ֆիքսված 200 դրամ (ներառյալ ԱԱՀ) ամսավճարով՝ մինչև 2020թ. հունվարի 31-ը, ներառյալ:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվացված ինտերնետ ծառայություն և «Viber» հավելվածի ակտիվ հաշիվ, որի համար անհրաժեշտ է հավելվածը ներբեռնել «PlayStore»-ից կամ «AppStore»-ից:

Այնուհետև՝

– այցելել https://viberstickers.mts.am հղումով և հետևել հրահանգներին, կամ

– սեղմել համապատասխան գովազդային հղումը «Viber» հավելվածում և հետևել հրահանգներին:

Թվային հարթակում աստիճանաբար ավելի է մեծանում ստիկերներով շփվելու միտումը: Թե՛ երիտասարդները, թե՛ մեծահասակները նախընտում են միմյանց հետ շփվել ստիկերներով, առավել ևս եթե դրանք գրավիչ են և ծիծաղաշարժ: Վիվա-ՄՏՍ-ի նոր «Viber Stickers» ծառայությանը կարող են բաժանորդագրվել ընկերության կանխավճարային և հետվճարային բաժանորդները:

Ծառայության հիմնական առավելություններն են՝ ֆիքսված վճարը, հավելյալ ծախսերի բացակայությունը, մշտապես թարմացվող ստիկերների փաթեթը, ինչպես նաև առանց գովազդի օգտվելու հնարավորությունը:

Բաժանորդագրությունն ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է.

– այցելել https://viberstickers.mts.am/ էջ, այնուհետև «Իմ հաշիվը» բաժնում սեղմել «Ապաբաժանորդագրվել», կամ

– ուղարկել «Stop» բառը պարունակող SMS 1020 կարճ համարին:

Ծառայությունը հասանելի է ռոումինգում: Ռոումինգում գտնվելիս ինտերնետի դիմաց վճարը և 1020 համարին ուղարկվող SMS հաղորդագրությունները հաշվարկվում է համաձայն տվյալ ուղղության համար նախատեսված սակագնի: «Viber» հավելվածից օգտվելիս (տեղական և միջազգային ցանցում) սպառված ինտերնետի գինը հաշվարկվում է ըստ բաժանորդի ընթացիկ սակագնային պլանի համար նախատեսված սակագնով:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ այցելելով՝ www.mts.am, իսկ հարցերի դեպքում՝ զանգահարել 111 թեժ գծին կամ գրել mystickers@silverlines.info կամ info@mts.am հասցեին:

———–

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share