Բաժին. Բիզնես

Google-ը պայքարում է սմարթֆոնից կախվածության դեմ

Ամերիկյան Google կորպորացիան, որը նաև հանդիսանում է Android-ի ստեղծող, առաջարկել է սմարթֆոններից կախվածության դեմ երեք լուծում՝ Envelope կոչվող հավելված և երկու շարժվող պաստառ Activity Bubbles և Screen Stopwatch։

Envelope հավելվածն ըստ էության սմարթֆոնը դարձնում է հասարակ բջջային հեռախոս, որով միայն կարելի է զանգահարել և նկարներ նկարել։ Հետաքրքիր է, որ հավելվածն աշխատում է միայն այն դեպքում, երբ սմարթֆոնը դրվում է հատուկ թղթե պատյանի մեջ։ Պատյանի գծագիրն օգտատիրոջն ուղարկվում է առանձին ֆայլի միջոցով, որը պետք է տպել և հատուկ ձևով ծալել։ Envelope հավելվածն առայժմ աշխատում է միայն Pixel 3a սմարթֆոնի հետ։

Երբ օգտատերը հեռացնում է պատյանը, սմարթֆոնը տեղեկացնում է նրան, թե որքան ժամանակ է նա օգտվել սմարթֆոնի սահմանափակ կարողություններից։

Activity Bubbles շարժվող պաստառը գործում է հետևյալ կերպ։ Երբ օգտատերը արգելափակում է սմարթֆոնը, փաստառը սկսում է փչել նոր պղպճակ, որի չափը ուղիղ համեմատական է արգելափակման ժամանակին։ Օրվա վերջում սմարթֆոնի էկրանի վրա հավաքվում է մեծ քանակությամբ պղպճակներ, որոնք պատկերավոր արտահայտում է սմարթֆոնի օգտագործման հաճախականությունը։

Screen Stopwatch պաստառը էկրանին պատկերում է վայրկյանաչափ, որը ցույց է տալիս սմարթֆոնի անընդմեջ օգտագործման ժամանակը, ինչն էլ օգտատիրոջն ավելի սթափ է դարձնում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share