Բաժին. Բիզնես

Վիվա-ՄՏՍ. «+3ԳԲ» ինտերնետ փաթեթ՝ «X», «Y» և «Z» սակագնային պլանների բաժանորդների համար

Այժմ «X», «Y» սակագնային պլանի կանխավճարային և հետվճարային բաժանորդները, ինչպես նաև «Z» սակագնային պլանի կանխավճարային բաժանորդները կարող են ավելացնել 3ԳԲ ինտերնետ իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին՝ պարզապես ուղարկելով *888*1# հրահանգը:

«+3GB» ինտերնետ փաթեթ գինը՝ 500 դրամ:

Ակտիվացում` *888*1#

Ծառայության կարգավիճակի և օգտագործած ինտերնետի ծավալի ստուգում` *888#

Առաջարկը գործում է մինչև 2020թ. մարտի 31-ը (ներառյալ):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով՝ www.mts.am:

———–

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share