Բաժին. Բիզնես

Google-ն առաջին անգամ բացահայտել է Youtube-ի եկամուտների ծավալը՝ 15 մլրդ դոլար տարեկան

Youtube տեսահարթակը բերում է Alphabet հոլդինգի եկամուտի 10%-ը, սակայն դրա շահույթի ծավալը մնում է անհայտ։ Google կորպորացիան առաջին անգամ բացահայտել է Youtube-ի եկամուտների ծավալը, որը 2019թ. չորրորդ եռամսյակում կազմել է 4.72 մլրդ դոլար, իսկ 2019թ.-ին՝ 15.15 մլրդ դոլար։ Վերջին տարում ցուցանիշն աճել է 36%-ով։

Youtube-ի ֆինանսական ցուցանիշները հրապարակվում են վերջին 14 տարվա մեջ առաջին անգամ։ 2006թ.-ին Google-ը 1.65 մլրդ դոլարով գնեց տեսահարթակը։

Ինչ կայանում է Alphabet-ին, ապա Googleշ-ի մայր ընկերության շահույթը կազմել է 10.67 մլրդ դոլար, ինչը զգալիորեն գերզանցում է փորձագետների կանխատեսումները։ Միևնույն ժամանակ ընկերության հասույթը կազմել է 46.94 մլրդ դոլար, ինչը 17.3%-ով բարձր է 2018թ. համանման ցուցանիշից։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share