Բաժին. Բիզնես

Մահացել է cut, copy և paste գործառույթները ստեծած գիտնականը

Օրերս մահացել է հայտնի գիտնական Լարի Թեսլերը։ Տեխնոլոգիական աշխարհում նա չի հիշվի Սթիվ Ջոբսի պես, սակայն դրանից Թեսլերի նորարարություններն ու դրանց ազդեցությունը տեխնոլոգիաների վրա ավելի պակաս կարևոր չեն դառնում։

Լարի Թեսլերը ծնվել է 1945թ.-ին , Նյու-Յորք քաղաքում։ Սովորել է Սթենֆորդի համալսարանում և այն ավարտելուց հետո ուսումնասիրություններ է իրականացրել արհեստական բանականության ոլորտում։ 1973թ.-ին Թեսլերն աշխատանքի է անցնում Xerox-ի PARC հետազոտական կենտրոնում, որտեղ էլ աշխատում է մինչև 1980թ.-ը։ Այդ ժամանակաշրջանում նա, Թիմ Մոթի հետ համատեղ, ստեղծում է Gypsy տեքստերի հետ աշխատելու ծրագիրը, որի մեջ առաջին անգամ օգտագործվում են cut, copy, paste գործառույթները, որոնք այնուհետ մեծ տարածում գտան գրեթե բոլոր օպերացիոն համակարգերում։ Նշենք նաև, որ Xerox-ի PARC-ում է ստեղծվել և գործածության մեջ դրվել համակարգչային մկնիկը։

Xerox-ից հետո Թեսլերն աշխատել է Apple-ում, եղել է կորպորացիայի առաջատար գիտնական և AppleNet-ի փոխնախագահ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share