Բիզնես | 16:05 03/03/20

2019թ.-ին աշխարհում վաճառվել է 1.54 մլրդ սմարթֆոն

Gartner վերլուծական գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2019թ. չորրորդ եռամսյակում աշխարհում վաճառվել է 406.6 մլն սմարթֆոն։ 2018թ. համանման ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 408.5 մլն։

Samsung-ը մնում է շուկայի առաջատար՝ 17.3% ցուցանիշով։ Հարավկորեական հսկան վաճառել է 70.4 մլն սմարթֆոն։ Երկրորդ հորիզոնականում Apple-ն է, որը տնօրինում է շուկայի 17.1%-ը։ Ընկերության կողմից վաճառվել է 69.5 մլն սմարթֆոն։ Եռյակը եզրափակում է Huawei-ը՝ 14.3% և 58.3 մլն վաճառված սմարթֆոն։ Xiaomi-ն չորրորդն է՝ 8% և 32.4 մլն վաճառված սմարթֆոն։ OPPO-ն հինգերորդն է՝ 7.5% և 30.4 մլն վաճառված սմարթֆոն։

Այլ արտադրողներին բաժին է ընկնում շուկայի 35.8%-ը կամ վաճառված 145.5 մլն սմարթֆոն։

2019թ.-ին աշխարհում վաճառվել է 1.54 մլրդ սմարթֆոն։ 2018թ.-ին սույց ցուցանիշը 1.55 մլրդ էր։

19.2% մասնաբաժնով և 296.2 մլն վաճառված սմարթֆոնով՝ շուկայի առաջատարն է Samsung-ը։ Երկրորդ հորիզոնականում Huawei-ն է՝ 15.6% և 240.6 մլն վաճառված սմարթֆոն։ Երրորդն Apple-ն է՝ 12.6% և 193.5 մլն վաճառված սմարթֆոն։ Xiaomi-ն չորրորդն է՝ 8.2% և 126.1 մլն վաճառված սմարթֆոն։ OPPO-ն հինգերորդն է՝ 7.7% և  118.7 մլն վաճառված սմարթֆոն։

Այլ արտադրողներին բաժին է ընկնում շուկայի 36.7%-ը՝ 565.63 մլն վաճառված սմարթֆոն։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Facebook Linkedin Twitter Google+