Բաժին. Բիզնես

Հայկ Եսայան․ Շուրջ 11 տարի է կառուցել ենք ցանց, որն այս իրավիճակում պետք է օգնի մեզ

Ucom ընկերությունն աշխատում է 24/7 ռեժիմով, որպեսզի հաճախորդները տանը մնալու ընթացքում չկորցնեն կապը հարազատների հետ։ Ընկերությունը դա չի նախատեսել միայն իրավիճակային լուծումների համար. Սա Ucom-ի աշխատակիցների ամենօրյա աշխատանքի արդյունքն է։

«Մի քանի ամիս է մենք հետևում ենք աշխարհում առողջապահական իրավիճակին։ Ցավոք, կորոնավիրուսը ներթափանցեց Հայաստան։ Շուրջ 11 տարի է մենք կառուցել ենք ցանց, որն այս իրավիճակում պետք է օգնի մեզ», ֊ ասում է ընկերության տնօրեն Հայկ Եսայանն ու խորհուրդ տալիս բաժնորդներին հնարվորինս քիչ այցելել սպասարկման կենտրոններ, դրանք հնարավորինս բեռնաթափելու ու վարակի հնարավոր տարածումը կանխելու համար։

Ucom-ի սպասարկման բաժնի աշխատակիցներն առցանց հասանելի են լինելու 24/7 ռեժիմով։ Հայկ Եսայանի խոսքով՝ հաղորդակցության խնդիրներ չեն առաջանա։ Հենց հիմա էլ աշխատանք է տարվում անխափան կապ ու ծառայությունների մշտական հասանելիության ապահովման ուղղությամբ։

Share