Բաժին. Բիզնես

Wizz Air. Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը անորոշ ժամանակով հետաձգվում է

«Wizz Air» ավիաընկերությունը, պայմանավորված Լիտվայի կառավարության՝ երկրում կարանտին հայտարարելու որոշմամբ, չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Լիտվայում ՀՀ դեսպանատունը:

«Ըստ այդմ, ընթացիկ տարվա մարտի 20-ից նախատեված Վիլնյուս – Երևան ուղիղ չվերթի բացումը անորոշ ժամանակով հետաձգվում է։ WizzAir-ն իր պատրաստակամությունն է հայտնել փոխհատուցել բոլոր գնված ավիատոմսերի արժեքը, որոնց վերաբերյալ ուղևորներին ավիաընկերություն կողմից կուղարկվի անհատական ծանուցում», – ասված է հաղորդագրության մեջ։

Share