Բիզնես | 15:23 23/03/20

Ռոստելեկոմն ընդլայնում է հեռավար կրթության շրջանակները. Հասանելի կրթություն բոլորի համար

Գնահատելով կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում ստեղծված իրավիճակը և դասերի հեռավար կազմակերպման անհրաժեշտությունը, «Ռոստելեկոմ»-ը նոր քայլեր է ձեռնարկում հեռավար կրթությունը ավելի մատչելի և հասանելի դարձնելու ուղղությամբ:
Ընկերությունը հնարավորություն է ընձեռում ՀՀ բոլոր մալուխային հեռուստատեսության օպերատորներին վերահեռարձակելու Սմարթ հեռուստատեսության միջոցով հեռարձակվող  Hybrid Edu (ch121) հեռուստաալիքը:

«Ներկա պայմաններում հաշվի առնելով հեռավար ուսուցման կարևորությունը՝ մենք որոշում ենք կայացրել ՀՀ տարբեր բնակավայրերում գործունեություն ծավալող մեր գործընկերներին հնարավորություն ընձեռել՝ իրենց բաժանորդներին ևս հասանելի դարձնելու ուսուցողական այս հեռուստաալիքը։ Համոզված ենք, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր լուծել բարդ իրավիճակներում առաջացած խնդիրները»,- նշեց «Ռոստելեկոմ»  Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Նախորդ շաբաթ «Ռոստելեկոմ»-ը, համագործակցելով «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ, հայտարարել էր (https://www.rtarmenia.am/news/view/rostelecom-education ) ընկերության Սմարթ հեռուստատեսության միջոցով նոր կրթական հեռուստաալիքի (Hybrid Edu (ch121)) հեռարձակման մասին: Hybrid Edu հեռուստաալիքի եթերում հնարավոր է հետևել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստվող և ՀՀ լավագույն ուսուցիչների կողմից մատուցվող հեռավար դասընթացներին՝ հանրակրթական դպրոցների մի շարք առարկաների վերաբերյալ: Տեսանյութերը կարելի է դիտել նաև Ֆիլմադարանի Սերիալներ բաժնի ուսուցողական հարթակում՝ ԿԳՄՍ առանձին ենթաբաժիններով:

Նշենք նաև, որ հեռավար կրթությունն ավելի հասանելի դարձնելու նախաձեռնության շրջանակներում «Ռոստելեկոմ»-ի Սմարթ հեռուստատեսության Hybrid Edu կրթական ալիքի եթերում այսուհետ հնարավոր է դիտել «Այբ» կրթական հիմնադրամի «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ուսուցողական նյութերը: «Քան» ակադեմիայի մասնագետների մշակած վարժություններն ու դասերը ունեն բազմազան բովանդակություն՝ մաթեմատիկայից մինչև արվեստ, վիճակագրության և հավանականության տեսություն: Համագործակցության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի գտնել ընկերության պաշտոնական կայքում՝ https://www.rtarmenia.am/news/view/rostelecom-ayb-learning

-----------

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ruՌուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

Facebook Linkedin Twitter Google+