Բաժին. Բիզնես

Թվայնացված դասագրքերից օգտվելու հավելված և կայք՝ առանց ինտերնետի հավելյալ վճարի՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հեռավար ուսուցման անհրաժեշտությունը, Վիվա-ՄՏՍ-ն իր բջջային ցանցից օգտվող աշակերտներին, մանկավարժներին, ծնողներին ու առհասարակ՝ բոլոր իր բաժանորդներին, հնարավորություն է ընձեռում ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով օգտվելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի թվայնացված տարբերակից՝ առանց ինտերնետի հավելյալ վճարի։ Դասագրքերը հասանելի են առցանց՝ «Armenian Schoolbooks» հավելվածի և http://schoolbooks.am/ կայքի միջոցով։ Այս հարթակներից օգտվելիս՝ օգտագործած ինտերնետի ՄԲ-երի համար տարիֆիկացում չի կիրառվի:
 
«Armenian Schoolbooks»՝ դասագրքերի թվայնացման և տարածման նախագիծն իրականացվել է «Մեր Սոֆթ» ընկերության՝ «bonee.net» համակարգի և «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» համատեղ աշխատանքի արդյունքում։ Տեխնոլոգիաների ժամանակակից լուծումն իր բաժանորդներին առավել հարմարավետ տարբերակով առաջարկելու համար, Վիվա-ՄՏՍ-ը սկսել է համագործակցել նախագիծն իրականացրած կողմերի հետ։
 
Google PlayMarket-ում և AppStore-ում առկա անվճար «Armenian Schoolbooks» հավելվածի, ինչպես նաև http://schoolbooks.am/ կայքի միջոցով, հասանելի են 5-12-րդ դասարանների համար նախատեսված՝ պետականորեն հաստատված բոլոր դասագրքերը։
 
«Վիվա-ՄՏՍ-ը շարունակաբար դրսևորում է պատասխանատու մոտեցում՝ բիզնես-պետություն-հասարակություն համագործակցության շղթայում։ Համոզված եմ, որ անկախ երկրում առկա իրավիճակից, այդպիսին պետք է լինի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության արժեհամակարգով առաջնորդվող  ընկերությունների մոտեցումը։ «Armenian Schoolbooks» ծրագիրը խթանում է հեռավար կրթությունը և հիանալի տարբերակ է այն մարդկանց համար, որոնց ձեռքի տակ չկա դասագիրք: Կարծում եմ, կրթական գործընթացներից չկտրվելու համար՝  թվայնացված դասագրքերի միասնական այս համակարգից օգտվելու հնարավորությունը լավ լուծում է»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ներդրում ունենալ հայկական կրթական համակարգի զարգացման գործում։  Նախագծի հիմնական նպատակն է հանրամատչելի դարձնել դասագրքերը և ակտիվացնել մեր երկրի կրթական գործընթացները՝ ապահովելով դրանց համաբացությունը ժամանակի մարտահրավերներին և պահանջներին»,- նշել է «Մեր Սոֆթ» ընկերության հիմնադիր և «bonee.net» հարթակի համահեղինակ Տիգրան Մանուկյանը։
 
Համակարգի միջոցով դասագրքերը հասանելի են ցանկացած պահի և ցանկացած վայրում։

———–
 
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share