Բաժին. Բիզնես

Մեկ գլուխը լավ է, մի քանիսը՝ բրեյնսթորմ. Մտքերի գեներացիա ZUCK&BERG-ից՝ բիզնեսի համար

Կորոնավիրուսն ամեն օր փոխում է աշխարհը, դարձնում այն գրեթե անճանաչելի: Այս կարճ ընթացքում փոխվել է մարդկանց կենսակերպը. այն, ինչ սովորական էր թվում դեռ 1-2 ամիս առաջ, այսօր գրեթե անհնար է, փոխարենը՝ շատ տարօրինակ բաներ դարձել են սովորական:

Փոփոխվել է նաև գովազդային ոլորտը. այն, թերևս, ամենաարագն է ադապտացել նոր պայմաններին, դարձել է ավելի զգայուն, իր առջև ծառացած նոր խնդիրները լուծում է ավելի արագ: Փոխվել են նաև մարդկանց սպասումները բրենդերից. սպառողն այսօր ակնկալում է անկեղծ հոգատարություն և ընկերական ջերմություն: Ըստ որոշ հետազոտությունների՝ մարդկանց միայն 8% է ուզում, որ բրենդերը դադարեցնեն գովազդները, միևնույն ժամանակ 77% ակնկալում է, որ ընկերությունները պետք է իրենց կյանքն ավելի հարմարավետ դարձնեն, իսկ 70% սպասում է բրենդերից պոզիտիվ կոմունիկացիա: Այդ ամենը կարևոր է ներկա պայմաններում շուկայում գոյատևելու և հաջողություններ գրանցելու համար:

Գլուխ-գլխի և ուս-ուսի

Նույնիսկ լավ ժամանակներում ոչ բոլոր ընկերությունները կարող էին իրենց թույլ տալ ունենալ մարքեթինգի բաժին, որոշներն էլ երբեք չէին հասկանում դրա կարևորությունը: Իսկ հիմա՝ ֆորսմաժորային իրավիճակում, առավել ևս դժվար է հավելյալ աշխատուժ ներգրավել, ծախսել ավելորդ գումար, գծել հակաճգնաժամային ռազմավարություն, դուրս գալ բոլոր խնդիրների տակից մենակով: Հայկական Zuck&Berg գովազդային ընկերությունը կարծում է, որ ժամանակն է գործել գլուխ-գլխի և ուս-ուսի տված, քանի որ մեկ գլուխը լավ է, իսկ բազմաթիվ մասնագետների գլուխները՝ բրեյնսթորմինգ:

Z Experiment՝ առցանց brainstorm

Ընկերությունը նախաձեռնել է նոր նախագիծ՝ Z Experiment. դա ո՛չ դասընթաց է, ո՛չ բիզնես խորհրդատվություն, այլ հնարավորություն է ընկերության ստեղծագործ թիմի անդամների հետ օնլայն brainstorm-ել և փոխանակվել նոր ու հետաքրքիր մտքերով: Մասնակցել կարող են մեծ ու փոքր բիզնեսների սեփականտերերը, մարքեթինգի բաժնի աշխատակիցները, ստարտափերները և բոլոր նրանք, ովքեր համաճարակի պատճառով կանգնել են խնդրի առջև՝ ինչպե՞ս գովազդել բիզնեսը, ինչպե՞ս ներկայանալ, ի՞նչ սպասել սպառողներից: Ի դեպ, քննարկմանը մասնակցությունն անվճար է:

Թարմ մտքեր

Թեման առաջարկելու է ոչ թե Zuck&Berg-ի թիմը, այլ դիմողը: Եվ թեման պետք է լինի հնարավորինս հետաքրքիր, որպեսզի առաջարկողին տրվի նախապատվություն: Ստացվում է արդար ու փոխշահավետ համագործակցություն. Zuck-ից՝ ժամանակն ու գիտելիքները, դիմորդ բիզնեսից՝ հետաքրքիր թեմա, որը կստիպի ընկերության աշխատակիցներին գեներացնել թարմ մտքեր: Ինչպես նշում են ընկերությունից, արդեն իսկ ստացել են ավելի քան 50 հայտ տարբեր կազմակերպություններից: Ասում են՝ թեև նախագիծն էքսպերիմենտալ է, վստահ են, որ մեկ ժամանոց քննարկման ընթացքում կկարողնան այնպիսի մտքեր և լուծումներ գեներացնել, որոնք օգուտ կտան դիմող բիզնեսին թե՛ ներկա պայմաններում, թե՛ հետագայում:

Ի՞նչ է Zuck&Berg-ը

Zuck&Berg գովադային և բրենդեր ստեղծող ընկերությունը կամ, ինչպես իրենք են իրենց անվանում՝ Ցուկը հիմնադրվել է 2017-ին: Ընկերությունը մասնագիտացած է գովազդային արշավների, դիզայնի և ունիկալ կոնտենտի մշակման վրա: Աշխատել ու աշխատում է մի շարք խոշոր տեղական և միջազգային ընկերությունների հետ՝ Coca-Cola HBCA, «Добрый», Philip Morris, Beeline, Gyumri Beer, ACBA-CREDIT AGRICOLE BANK, UNDP Armenia և այլն, նպաստելով շուկայում դրանց առաջխաղացմանը: Ընկերությունը 2019-ին մասնակցել է Ad Black Sea և Red Apple գովազդի միջազգային փառատոններին՝ գրանցելով հաջողություններ: Իսկ այս տարվա ամռանը մասնակցելու է White Square միջազգային գովազդային փառատոնին՝ «Ցույց պլաստիկի դեմ» արշավով: Zuck&Berg-ի մի շարք հաջողված գովազդային արշավներ լայնորեն տարածվել են հանրության մեջ, իսկ որոշները՝ հայտնվել աշխարհի հեղինակավոր գովազդային հարթակներում:

 

Share