Բաժին. Բիզնես

Ucom-ի 50-ից ավել աշխատակից ազատման դիմում է ներկայացրել

Ucom հեռահաղորդակցական օպերատորի 50-ից ավել աշխատակից, որոնց թվում կառավարման անձնակազմը, տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցներ, նաև տնօրեններ, աշխատանքից ազատման դիմում են գրել։ Այս մասին հայտնում են մի շարք աղբյուրներ։ Շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն հրաժարական ներկայացրած աշխատակիցների թիվն ավելի մեծ է։

Հրաժարականների պատճառը ընկերության ղեկավարների և բաժնետերերի հակասություններն են։

Share