Բիզնես | 19:22 15/05/20

Facebook-ը գնել է Giphy-ն՝ Instagram-ի հետ միավորելու համար

Giphy անիմացիաների որոնման և պահման հարթակը միավորվել է Facebook-ի սոցիալական ցանցին։ Ըստ Axios-ի՝ գործարքն արժեցել է 400 մլն դոլար, սակայն գործարքային այլ մարնամասներ հայտնի չեն։

Giphy-ն միանալու է Instagram-ին։ Նպատակն է Instagram հավելվածի մասնավոր և հանրային հարթակներում անիմացիոն հոլովակների որոնումն առավել հեշտացնել։ 

Անիմացիոն ծառայությունը կշարունակի համալրել իր պահոցը՝ թույլ տալով օգտատերերին տեղադրել հոլովակներ։ 

Axios-ը տեղեկացնում է, որ ընկերությունների միջև գործարքի գնալու պայմանավորվածություն կար մինչև համավարակը, սակայն այդ ժամանակ խոսքը համագործակցության մասին էր, ոչ թե գնման։ 

Giphy-ն հիմնադրվել է 2013-ին Հիմնադրման օրվանից մինչ այժմ հավելվածը 150,9 մլն դոլար է աշխատել։ 2016-ի հոկտեմբերին ներդրողներն ընկերությունը գնահատում էին 600 մլն դոլար։ 

Giphy-ի կայքում նշվում է, որ հավելվածն օրական մշակում է 10 մլրդ հոլովակ՝ 700 մլն օգտատերերի համար:

Հիշեցնենք՝ Giphy-ի հիմնադիր Ալեքս Չունգը 2019-ին հոկտեմբերին ժամանել էր Երևան՝ մասնակցելու ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT-2019): Նա Ալեքսիս Օհանյանի և Քիմ Քարդաշյանի հետ մասնակցում էր «Գաղափարների շուկա» լիագումար քննարկմանը, որից հետո StartHub-ի մեր գործընկերոջը հաջողվեց կարճ զրույց ունենալ Giphy-ի հիմնադիր Ալեքս Չունգի հետ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

 

Facebook Linkedin Twitter Google+