Բիզնես | 19:47 20/05/20

«Կարաս»-ը Հայաստանում բիզնեսի հաջողության պատմություններ է ներկայացնում. առաջին հերոսը Yell Extreme Park-ի համահիմնադիրն է

«Կարաս» գրուպը նախորդ տարի մեկնարկեց «Դու կարաս» մոտիվացիոն սոցիալական արշավը, որի կարգախոսներից մեկը «Դու կարաս հաջողես քո երկրում»-ն է։ Վերջին օրերին «Կարաս»-ն իր 15-րդ տարեդարձի առիթով սկսեց ներկայացնել տեսանյութերի շարք՝ «Դու կարաս հաջողես քո երկրում» խորագրով։ Շարքում ներկայացվում են հաջողված բիզնես նախագծեր։

Տեսանյութերից մեկի հերոսը Հայաստանի առաջին էքստրեմալ զվարճանքի վայրի՝ Yell Extreme Park նախագծի հեղինակ ու համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանն է։ 

«Այն, ինչ սկսել էինք, շատ դժվար ենք դրան հասել։ Բայց այն, ինչ անում ես քո տանը, մնում է քո տանը՝ զարգացնելով Հայաստանը, զարգացնելով մեր տունը», - ասում է Չիբուխչյանն ու կոչ անում վերադառնալ Հայաստան ու հաջողել հայրենիքում, ինչպես ինքն է արել 2009-ին։

Facebook Linkedin Twitter Google+