Բիզնես | 14:37 21/05/20

Zoom-ի շուկայական կապիտալիզացիան այժմ ավել է քան աշխարհի 7 ամենախոշոր ավիաընկերությանը միասին

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով փակված սահմանները, բիզնեսները, կրթական հաստատությունները, դադարեցված ավիափոխադրումները, ինքնամեկուսացումը և այլ միջոցառումները բնական է, որ մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային ֆինանսական շուկաների վրա։

Տեսակոնֆերանսների Zoom հարթակը այն փոքրաթիվ բիզնեսներից է, որy մեծապես շահեց կորոնավիրուսի համաճարակից։ Zoom-ն անչափ օգտակար եղավ տան պայմաններում աշխատանքի և կրթական գործընթացների կազմակերպման համար։ 2019թ. դեկտեմբերից 2020թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում հարթակի օգտատերերի քանակը 10 միլիոնից հասավ 300 միլիոնի, իսկ Zoom Communications-ի շուկայական կապիտալիզացիան՝ 48.8 մլրդ դոլարի՝ աճելով 130%-ով։

Միևնույն ժամանակ ավիափոխադրողների շուկայական կապիտալիզացիան նվազել է։ Աշխարհի առաջատար 7 ավիաընկերության դեպքում պատկերը հետևյալն է.

Southwest Airlines՝ 14.04 մլրդ դոլար (2020թ. հունվարի վերջի համեմատ՝ -14.4 մլրդ)

Delta՝ 12.30 մլրդ (- 23.38 մլրդ)

United՝ 5.867 մլրդ (-12.923 մլրդ)

International Airlines Group` 4.111 մլրդ (-10.649 մլրդ)

Lufthansa` 3.873 մլրդ (-3.587 մլրդ)

American` 3.886 մլրդ (-7.604 մլրդ)

Air France` 2.137 մլրդ (-2.544 մլրդ)

Ընդամենը՝ 46.214 մլրդ (-75.087 մլրդ)

Ինչպես տեսնում ենք աշխարհի խոշորագույն 7 ավիաընկերության ընդհանուր կապիտալիզացիան փորք է Zoom-ի կապիտալիզացիայից։ Թվու է, թե անհավանական է, սակայն իրական պատկերն այսօր այսպիսին է։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Facebook Linkedin Twitter Google+