Բիզնես | 13:07 23/05/20

«Կարաս»-ը Հայաստանում բիզնեսի հաջողության պատմություններ է ներկայացնում. հերթական հերոսը «Գենացվալե» ռեստորանների ցանցի համահիմնադիրն է

«Կարաս» գրուպը նախորդ տարի մեկնարկեց «Դու կարաս» մոտիվացիոն սոցիալական արշավը, որի կարգախոսներից մեկը «Դու կարաս հաջողես քո երկրում»-ն է։ Վերջին օրերին «Կարաս»-ն իր 15-րդ տարեդարձի առիթով սկսեց ներկայացնել տեսանյութերի շարք՝ «Դու կարաս հաջողես քո երկրում» խորագրով։ Շարքում ներկայացվում են հաջողված բիզնես նախագծեր։

Տեսանյութերից մեկի հերոսը համահիմնադիր Հակոբ Չոբանյանն է, որը պատմում է իր հաջողության պատմությունը, որն, ի դեպ, մեկնարկել է հայրենիք վերդառնալուն պես։

«Ամեն ինչ սկսվեց, երբ Թբիլիսիից տեղափոխվեցինք Երևան՝ ապրելու։ Այն ժամանակ ռեստորանային բիզնեսում դեռ այսպիսի բազմազանություն չկար։ Ես հասկացա, որ մեր քաղաքին պակասում է վրացական ռեստորանը։ 2007 թվականին Կիևյան փողոցն ամբողջովին դեղատների ու վարսավիրանոցների փողոց էր», - պատմում է վրացական ռեստորանի համահիմնադիրն, ով հենց Կիևյան փողոցում էլ բացել է «Գենացվալե» ռեստորանների ցանցի առաջին ռեստորանը։ «Գենացվալե» ցանցը հիմա  ռեստորան ունի, աշխատանքով է ապահովել առավել քան 200 քաղաքացու։

Հակոբ Չոբանյաննը սկսնակ գործարարներին խորհուրդ է տալիս համառ լինել ու հավատալ սեփական ուժերին։

Facebook Linkedin Twitter Google+