Բաժին. Տնտեսական

Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գարեջրի 4-րդ փառատոնը

Երևանի Կարապի լճի հարակից տարածքում օգոստոսի 19-ին 4-րդ անգամ կանցկացվի արդեն ավանդական դարձած Գարեջրի փառատոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնից, Երևանիգարեջրի փառատոնը «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի երեք այն հիմնական փառատոններից մեկն է, որի նպատակն է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը մայրաքաղաքում, ինչպես նաև հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, գարեջրի արտադրության շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները:

Ավանդույթի համաձայն, փառատոնին մասնակցում են Երևանի գարեջրի գործարանը, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գործարանները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Գարեջրի ակադեմիա» գործարան- ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Կարլոֆֆ» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «Բիր Մանիա» գարեջրատուն-սրճարանը:

Երևանի գարեջրի 4-րդ փառատոնին առաջին անգամ առանձին տաղավարներով մասնակցում են «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Վայլդ Վեստ» և «Բարել» փաբ-գարեջրատները:

Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով. կենդանի հնչողությամբ հանդես կգան «Ալեքսանդրապոլ» բենդը, դիջեյ Լեոն…

Միջոցառման շրջանակում կանցկացվեն բազմաթիվ հետաքրքիր խաղեր և մրցույթներ: Սկիզբը՝ ժ. 18.00-ին:

Share