Տնտեսական | 14:32 05/10/17

Կկանոնակարգվի պետական եկամուտների և անմիջական ծախսերի վրա ազդեցություն ենթադրող ռազմավարական փաստաթղթերի կազմման գործընթացը

Գործադիրը հավանություն է տվել Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգին: Հրահանգի նպատակն է կանոնակարգել պետական եկամուտների և անմիջական ծախսերի վրա ազդեցություն ենթադրող ռազմավարական փաստաթղթերի կազմման, ներկայացման և հսկողության իրականացման գործընթացը: Այն տարածվում է միայն ՀՀ այն ռազմավարական փաստաթղթերի վրա, որոնք ունեն կամ ենթադրում են անմիջական ազդեցություն պետական եկամուտների և ծախսերի վրա: Ռազմավարությունները կունենան հստակ ծախսային գնահատականներ: Ռազմավարական փաստաթղթերը դասակարգվում են հետևյալ 3 հիմնական խմբերում՝ համապարփակ, միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթեր, բյուջետային ծրագրերի ռազմավարություններ: Հրահանգը չի տարածվելու ՀՀ կառավարության ծրագրի և ՄԺԾԾ վրա: Որոշմամբ ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներն՝ ըստ ոլորտների 3-ամսյա ժամկետում կվերանայեն միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթերը և կներկայացնեն կառավարության աշխատակազմ:

Facebook Linkedin Twitter Google+