Տնտեսական | 22:46 05/10/17

Աշխատավարձերն ըստ մասնագիտությունների

Մասնագիտության ընտրության և աշխատանքի ընդունման հարցում կարևոր գործոններից մեկն աշխատավարձն է: Որքան բարձր է աշխատավարձն, այնքան ավելի մեծ է հետաքրքրությունը տվյալ մասնագիտության նկատմամբ: Պատահական չէ, որ այսօր Հայաստանում ամենագրավիչը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և ֆինանսաբանկային ոլորտներն են:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մեր երկրում միջին աշխատավարձն ամենաբարձրը տեղեկատվության և կապի ոլորտում է: Երկրորդ տեղում ֆինանսական և ապահովագրական ոլորտն է, իսկ երրորդ տեղում՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտը:

Թե որքան են վարձատրվում տարբեր մասնագետներն ու ինչպիսին է մեր երկրի տնտեսության` պայմանականորեն 19 խմբի բաժանված ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձերի ընդհանուր պատկերն ընթացիկ տարվա հուլիս ամսվա դրությամբ, ներկայացնում ենք ստորև.

1 Տեղեկատվություն և կապ / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 441.72 հազար դրամ

2 Ֆինանսական և ապահովագրական գործունեություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 439.84 հազար դրամ

3 Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 395.88 հազար դրամ

4 Պետական կառավարում, պաշտպանություն, սոցիալական ապահովություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 274.83 հազար դրամ

5 Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 265.20 հազար դրամ

6 Շինարարություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 216.24 հազար դրամ

7 Մշակող արդյունաբերություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 197.63 հազար դրամ

8 Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 192.48 հազար դրամ

9 Անշարժ գույքի հետ կապված գործունեություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 173.31 հազար դրամ

10 Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 164.28 հազար դրամ

11 Փոխադրումներ և պահեստային տնտեսություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 163.46 հազար դրամ

12 Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝  151.41 հազար դրամ

13 Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների նորոգում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 150.57 հազար դրամ

14 Վարչարարական և օժանդակ գործունեություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 147.45 հազար դրամ

15 Սպասարկման այլ ծառայություններ / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 141.91 հազար դրամ

16 Կացության և հանրային սննդի կազմակերպում / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 127.97 հազար դրամ

17 Կրթություն/ միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 125.33 հազար դրամ

18 Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 118.14 հազար դրամ

19 Մշակույթ, զվարճություններ և հանգիստ / միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 113.85 հազար դրամ

Facebook Linkedin Twitter Google+