Տնտեսական | 23:26 05/10/17

Հեռահաղորդակցության ոլորտում դեռևս անկում է

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրում գրանցվել է հեռահաղորդակցության ոլորտի եկամուտների շուրջ 8% անկում: Հաշվետու ութ ամսում ոլորտում գործող ընկերություններն ապահովել են մոտ 89.98 մլրդ ՀՀ դրամի համախառն հասույթ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Հիշեցնենք, որ 2016 թվականին հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները միասին ապահովել էին 143 մլրդ 18.1 մլն ՀՀ դրամի հասույթ: 2015 թվականին համեմատ եկամուտները կրճատվել էին ավելի քան 20%-ով:

Անկումը զգալիորեն պայմանավորվել է բջջային ծառայություններից եկամուտների կրճատմամբ:

Facebook Linkedin Twitter Google+