Բաժին. Տնտեսական

Forbes. Աշխարհի լավագույն գործատուները – 2017

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է այս տարվա աշխարհի լավագույն գործատուների վարկանիշը: Այն կազմելու համար վարկանիշի հեղինակները հարցում են անցկացրել տարբեր ընկերություններում աշխատող ավելի քան 36 հազար մարդկանց շրջանում:

2017 թվականի աշխարհի լավագույն գործատուների վարկանիշը գլխավորում է Google-ի մայր-ընկերությունը՝  Alphabet-ը, որտեղ աշխատում է շուրջ 72 հազար մարդ: Ընկերության կապիտալիզացիան կազմում է շուրջ 644.1 մլրդ ԱՄՆ դոլար: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Microsoft ընկերությունն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Տոկիոյի ֆոնդային բորսայի օպերատորը՝ Japan Exchange Group-ը:

Ընդհանուր առմամբ, վարկանիշում ներկայացված է 500 ընկերություն, որոնցից 165-ը՝ եվրոպական, 157-ն՝ ամերիկյան, 44-ը՝ չինական և 41-ը՝ ճապոնական:

Լավագույն գործատուների առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորև.

1 Alphabet / ԱՄՆ

2 Microsoft / ԱՄՆ

3 Japan Exchange Group / Ճապոնիա

4 Apple / ԱՄՆ

5 Noble Energy / ԱՄՆ

6 Daimler / Գերմանիա

7 Williams / ԱՄՆ

8 IBM / ԱՄՆ

9  Investor AB / Շվեդիա

10 LG / Հարավային Կորեա

Share