Բաժին. Տնտեսական

Կառավարությունում քննարկվել են համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է այդ նպատակով Հայաստանի մի քանի մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին: Նշվել է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ամփոփվել է արդեն շուրջ 50 ծրագիր, որոնք ուղղված են բնակչության՝ եկամուտներ ստանալու հնարավորությունների ավելացմանը, ներդրումային միջավայրի և սոցիալական վիճակի բարելավմանը:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները և լրամշակել համայնքային զարգացման նպատակով մշակված ծրագրերը՝ կարևորելով դրանց հիմքում հստակ բիզնես տրամաբանության ներդնումը, որը կնպաստի համայնքներում տնտեսական ակտիվության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:

Share