Տնտեսական | 16:48 09/11/17

Սկսվել է ՀԱԷԿ-ի սարքավորումների մատակարարումը

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների շրջանակներում, սահմանված ժամանակացույցի համաձայն, սկսվել է նախատեսվող սարքավորումների առաջին փուլի մատակարարումը  Հայաստան։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության ատոմային էներգիայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի փոխանցմամբ, հայտարարված մրցույթների արդյունքում լիազորված կազմակերպությունների հետ կնքվել է շուրջ 40 համաձայնագիր, որից 36-ի ֆինանսավորումն արդեն բացված է։ Գումարի շրջանակներում նախատեսվում է մի շարք կարևոր սարքավորումների մատակարարում, որոնք պետք է տեղադրվեն ատոմակայանում։

Ըստ Արտեմ Պետրոսյանի, սարքավորումների մի մասի, այդ թվում՝ առաջին տուրբոգեներատորի մատակարարման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Սակայն  որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի դրանք հասնեն Հայաստան։

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված՝ համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։

Facebook Linkedin Twitter Google+