Բաժին. Տնտեսական

Պաշտոնական. Հայաստանում գործում է 972 շինարարական կազմակերպություն

Հայաստանում պաշտոնապես գրանցված է 924 շինարարական կազմակերպություն, որտեղ աշխատում է շուրջ 14,7 հազար մարդ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ մեր երկրում գործող շինարարական կազմակերպությունների մեծ մասը՝ 603 կազմակերպություն, գերփոքր է՝ ունի մինչև 9 աշխատող: 243 կազմակերպություն դասակարգվում է որպես փոքր՝ 10-49 աշխատող:

Միջին դասակարգված կազմակերպությունները 74-ն են: Այս կազմակերպություններն ունեն 50-249 աշխատող:

Խոշոր կազմակերպությունները, որոնց աշխատողների թիվը 250-ից ավելի է, 4-ն են:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին այս 924 կազմակերպությունների կողմից հանրապետությունում իրականացվել են 125,51 մլրդ ՀՀ դրամի շինմոնտաժային աշխատանքներ: Դրանց մեծ մասը բաժին է ընկել միջին և փոքր շինարարական կազմակերպություններին:

Share