Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածն ապահովել է ավելի քան 19% աճ

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանն արտահանել է 1 մլրդ 745.4 մլն ԱՄՆ դոլար կամ շուրջ 841.4 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով ապրանքներ և ծառայություններ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրից արտահանումն աճել է 19.4%-ով:

Արտահանման ծավալի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է սեպտեմբերին՝ շուրջ 204.2 մլն ԱՄՆ դոլար:

Հարկ է նշել, որ Հայաստանի արտահանման կառուցվածքում գերակշռում է 4 խումբ ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, պարտրաստի սննդի արտադրանք, թանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղներ: Ընդհանուր առմամբ, այս 4 ապրանքախմբերին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման ծավալի շուրջ 80%-ը:

Share