Բաժին. Տնտեսական

ՀԶՀ ամփոփիչ ասուլիսում կհնչեն և պատասխաններ կտրվեն բոլոր հարցերին

Հայաստանի զարգացման հիմնադրամի հանրային կապերը համակարգող թիմը շարունակում է հավաքել հիմնադրամի ղեկավար Արմեն Ավակ Ավակյանին ուղղվող հարցերը, որոնք կհնչեցվեն տարեկան ամփոփոիչ ասուլիսում՝ Երևանում, դեկտեմբերի 5-ին։ Հանրության հետ հանդիպման և ասուլիսի վայրի ու ժամի մասին կհայտարարվի լրացուցիչ։

ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը կպատասխանի հիմնադրամի գործունեության, 2017 թ. արդյունքների, երկրի և տնտեսության իմիջի մասին բոլոր հարցերին։

Ասուլիսն ուղիղ հեռարձակվելու է հիմնադրամի՝ YouTube-յան պաշտոնական ալիքով, որի ընթացքում բոլոր հարցերը կուղղվեն ՀԶՀ ղեկավարին և պատասխաններ կստանան։ Հարցերը չեն խմբագրվելու։

Մինչև նոյեմբերի 27-ը՝ ժամը 12։00, առանց աշխարհագրական սահմանափակման,  տեսագրված կամ գրավոր հարցեր կարելի է ուղարկել press@dfa.am էլ.հասցեին կամ Facebook-յան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/DFArmenia/։

Share