Բաժին. Տնտեսական

Մեկնարկում է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը

ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում տարեկան առավելագույնը մինչև 12% տրամադրվող անվանական տոկոսադրույքով նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), սուբսիդավորվելու է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3%: Ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ 1.0 մլրդ դրամ:

Ծրագրին մասնակցում են հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները.

«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ

«Ամերիաբանկ» ՓԲԸ,

«Արարատբանկ» ԲԲԸ,

«Արդշինբանկ» ՓԲԸ,

«Արմսվիսբանկ» ՓԲԸ,

«Ինեկոբանկ» ՓԲԸ,

«Կոնվերս բանկ» ՓԲԸ,

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ,

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ,

«Էվոկաբանկ» ՓԲԸ,

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ,

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ,

«Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ (նախկին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ),

«Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ

Պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերություններին առաջարկվում է ծրագրից օգտվելու նպատակով սկսել գյուղացիական տնտեսությունների հետ բերքի գնման պայմանագրերի կնքումը և աշխատել վերը նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ:

Share