Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 10.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 393.7 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 10.1%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 16.3%-ով և կազմել 8,555 տոննա։ Մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 3.8%-ով և կազմել 11,133 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 3.9%-ով և կազմել 6,098 տոննա, իսկ մոլիբդենի բրիկետների արտադրության ծավալը կազմել է 367 տոննա։

Կոնվերտորային պղնձի արտադրությունը նվազել է 7%-ով և կազմել 10,835 տոննա, իսկ պողպատյա խողովակների արտադրությունն աճել է 34.5%-ով և կազմել 9,834.7 տոննա։ Ալյումինե գլանվածքի արտադրությունն աճել է 96.8 անգամ և կազմել 542 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 15.8%-ով և կազմել 30,349 տոննա։

Share