Բաժին. Տնտեսական

2017թ.-ին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 30%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ին Հայաստանում արտադրվել է 8,852.5 հազար լիտր գինի։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 30% աճ։

Միևնույն ժամանակ օղու արտադրությունը նվազել է 10.9%-ով և կազմել 7,318.7 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 27.1%-ով և կազմել 1,051.5 հազար լիտր։ Շամպայն գինիների արտադրությունն աճել է 21.1%-ով և կազմել 863.8 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 10.3%-ով և կազմել 20,453.6 հազար լիտր։

Share