Բաժին. Տնտեսական

2018թ հունվարին Հայաստանում ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ.-ի հունվարին Հայաստանում ամսական անվանական աշխատավարձը կազմել է 198,816 դրամ, ինչը 2017թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 10.2%-ով, իսկ 2017թ.-ի դեկտեմբերին զիջում՝ 20.5%-ով։

Մասնավորապես, պետական ոլորտում ամսական անվանական աշխատավարձը կազմել է 162,283 դրամ, ինչը 2017թ.-ի հունվարի ցուցանիշից ավել է 7.1%-ով, իսկ 2017թ.-ի դեկտեմբերի ցուցանիշին զիջում է 24.1%-ով։ Ոչ պետական ոլորտում ամսական անվանական աշխատավարձը կազմել է 241,363 դրամ, ինչը 2017թ.-ի հունվարի ցուցանիշը ֆերազանցում է 11.3%-ով, իսկ 2017թ.-ի դեկտեմբերի ցուցանիշին զիջում 17.4%-ով։

Share