Բաժին. Տնտեսական

2017թ.-ին հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է եկամուտների 5% անկում

2017 թվականին մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները միասին ապահովել են 135 մլրդ 979.6 մլն ՀՀ դրամի հասույթ: 2016 թվականին համեմատ հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները կրճատվել են շուրջ 5%-ով: Անկումը զգալիորեն պայմանավորվել է բջջային ծառայություններից եկամուտների կրճատմամբ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2017 թվականին բջջային ծառայությունների ոլորտում եկամուտը կազմել է 61 մլրդ 818.4 մլն ՀՀ դրամ: Տարեկան կտրվածքով ցուցանիշը կրճատվել է մոտ 24%-ով:

Միևնույն ժամանակ, հաշվետու տարում ինտերնետ հասանելիության ծառայություններից եկամուտն աճել է 40%-ով և կազմել 45 մլրդ 121.8 մլն ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ 2016 թվականին մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները միասին ապահովել էին 143 մլրդ 18.1 մլն ՀՀ դրամի հասույթ: 2015 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել էր ավելի քան 20%-ով:

Share