Բաժին. Տնտեսական

Սուրեն Կարայան. Թեղուտի ծրագիրը չի փակվել, այն ժամանակավոր դադարի շրջանում է

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հույս ունի, որ ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին Թեղուտի ծրագիրը կվերագործարկվի: Սուրեն Կարայանը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցին:

«Թեղուտի ծրագիրը չի փակվել, այլ ժամանակավոր դադարի շրջանում է: Կան տեխնիկական խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն, և մենք հույս ունենք, որ այս տարվա վերջին կամ մյուս տարվա սկզբին Թեղուտը նորից կվերագործարկվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Նախարարը նաև հույս հայտնեց, որ այն դադարի ընթացքում, որը վերցրել է Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալեքս» կազմակերպությունը, կլուծվեն բնապահպանական բոլոր խնդիրները, և հանքավայրի շահագործումը կշարունակվի:

Share