Բաժին. Տնտեսական

2018թ. առաջին եռամսյակում Հայաստանում արտահանումն աճել է 41%-ով

2018թ. առաջին եռամսյակում Հայաստանի և գործընկեր-երկրների միջև առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 1.7167 մլրդ ԱՄՆ դոլար: 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 37.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր-երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 0.5221 մլրդ ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2018թ. հունվար-մարտին Հայաստանն արտահանել է 0.5973 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1.1194 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում տարեկան աճը կազմել է մոտ 34.4%, իսկ ներմուծման ոլորտում՝ 39.0%:

Նշենք նաև, որ 2017 թվականին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 6.4256 մլրդ դոլարի առևտուր: 2016 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 26.9%-ով:

Share