Բաժին. Տնտեսական

Գազի, էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկվում

Հրապարակ օրաթերթը տեղեկություններ է հայտնել նոր կառավարության կողմից գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

«Մեր տեղեկություններով՝ վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է գազի, էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկել։ Ոլորտների պատասխանատուները Փաշինյանին ուղղորդել են դեպի KFW բանկ, ուր ոլորտների բարելավման վարկային ծրագրեր են իրականացվում։

Կառավարության մեր աղբյուրից հետաքրքրվեցինք, թե սպասվո՞ւմ է արդյոք սակագների իջեցում։ «Ընդամենը 10 օր է, ինչ ստանձնել ենք պաշտոնները, նման նպատակներ, այո, կան, սակայն, թե ինչպես, ինչ ճանապարհներով կկարողանանք անել, դեռ վաղ է ասել, պետք է փոքր-ինչ սպասել, բացի այդ՝ խնդիրը պետք է դիտարկվի նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում»,-գրում է թերթը:

Share