Բաժին. Տնտեսական

Քննարկվել է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը

Մայիսի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է աշխատանքային քննարկում նախարար Արծվիկ Մինասյանի, նախարարության համապատասխան պատասխանատուների և Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասկան կորպորացիայի /IFC/ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկման առանցքում «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն էր, որով կարգավորում են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ներդրումների իրականացման, խրախուսման, պաշտպանության և կառավարման հետ կապված հարաբերությունները: Օրենքի նպատակը կարգավորող միջավայրի թափանցիկության և երկրի մրցունակության բարձրացման, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացման, օտարերկրյա պետությունների հետ տնտեսական համագործակցության զարգացման խթանման, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների իրավունքների, օրինական շահերի, գույքի պաշտպանության ապահովումն է։

Share