Բաժին. Տնտեսական

Նշանակվել են ֆինանսների, նաև տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ Ֆինանսների և Առողջապահության նախարարների նոր տեղակալներ է նշանակել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վարչապետի որոշմամբ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Կարեն Բրուտյանը, Ֆինանսների փոխնախարարներ են նշանակվել Կարեն Թամազյանը և Արմեն Հայրապետյանը:

Վարչապետի մյուս որոշումներով Առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Արսեն Դավթյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը:

Հովհաննես Ազիզյանն ազատվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Share