Բաժին. Տնտեսական

Պանրագործների միության հայտարարությունը կաթի մթերման վերջին զարգացումների վերաբերյալ

Պանրագործների Միությունը, կաթի մթերման հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, հայտնում է իր խորը անհանգստություննը:

Առաջացած խնդիրների լուծման նպատակով վերջին ժամանակահատվածում կաթ արտադրղների նմանատիպ դժգոհությունները, մեր պատկերացմամբ, բնորոշ է քաղաքական քայլի, որի արդյունքում կարող ենք ունենալ միայն ու միայն քաղաքական որոշումներ կամ հանգուցալուծումներ: Անասնապահության, կաթի արտադրության և վերամշակման արժեշղթայում, տասնյակ տարիներով բարձիթողի վիճակում ինքնուրույն ձևավորված ոլորտը , ստիպված է առաջնորդվել զուտ շուկայական հարաբերություններում ձևավորվող գնագոյացման տրամաբանության շրջանակում:

Այո մենք բոլորս էլ գիտակցում ենք խնդրի կարևորությունը և պատճառները: Միության կողմից մեկ անգամ չէ , որ բարձրացվել է Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական կարևորություն ունեցող, պարենային անվտանգությանը առնչվող կաթի արտադրության ինստիտուտի ձևավորման անհրաժեշտությունը, մատնանաշելով ոլորտում առկա խնդիրները,:

Մենք՝ կաթ վերամշակողներս, հորդորում ենք բոլոր անասնապահ կաթ արտադրող գյուղացիներին իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար գնալ ավելի քաղաքակիրթ ճանապարհով: Նոր ձևավորված կառավարության միջնորդությամբ, համապատասխան հարթակ ստեղծելէ առաջացած խնդիրների քննարկման նպատակով:

Այս ամենի հետ մեկտեղ հույս ենք հայտնում մեկ օր շուտ սկիզբ դնել Հայաստանի Հանրապետությունում կաթի արտադրության ոլորտի կարգավորման և ձևավորման աշխատանքներին՝ հայտարարելով մեր լիարժեք պատրաստակամությունը հնարավորությունների շրջանակներում օժանդակել այդ գործընթացին:

Հարգանքներով – Պանրագործների միություն

Share