Տնտեսական | 18:52 25/05/18

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել  Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերը, երկար տարիների սերտ համագործակցությունը և հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը: Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է Յուլիա Ուստյուգովային, որ Հայաստանը պատրաստակամ է ամրապնդել ու առավել զարգացնել իր հարաբերությունները ԱՄՀ-ի հետ:

Շնորհավորելով Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԱՄՀ  մշտական ներկայացուցիչը ներկայացրել է նրան հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Յուլիա Ուստյուգովան հույս է հայտնել, որ նորանշանակ կառավարության հետ համատեղ ԱՄՀ-ն կկարողանա արդյունավետ կերպով նպաստել Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Facebook Linkedin Twitter Google+