Բաժին. Տնտեսական

Ռուսաստանի բյուջեի պրոֆիցիտը հունվար-հուլիսին կազմել է ՀՆԱ-ի 2.5%

Ռուսաստանի դաշնային բյուջեն 2018-ի հունվար-հուլիսին կատարվել է ՀՆԱ-ի 2.5 տոկոսի չափով կամ 1 տրիլիոն 383.3 միլիարդ ռուբլի պրոֆիցիտով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ՌԴ ֆինանսների նախարարության հրապարակումներում: 2017-ի հունվար-հուլիսին դաշնային բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ 0.8 տոկոսը կամ 423.71 միլիարդ ռուբլի: Բյուջեի եկամուտները 2018-ի հունվար-հուլիսին կազմել են 10.5 տրիլիոն, ծախսերը՝ 9.1 տրիլիոն ռուբլի:

2018-ի ՌԴ «Բյուջեի մասին» օրենքով ՀՆԱ-ում ծրագրված է 1.3 տոկոս դեֆիցիտի մակարդակ: Սակայն, ըստ ՌԴ Ֆինանսների առաջին փոխնախարար Անտոն Սիլուանովի, այս տարի բյուջեի պրոֆիցիտը կարող է կազմել ՀՆԱ 1.5-2 տոկոսը՝ օրենքով նախատեսված դեֆիցիտի փոխարեն։

Share