Տնտեսական | 20:35 21/09/18

2018թ. հունվար-հուլիսին Հայաստանում Տնտեսական Ակտիվության Ցուցանիշն աճել է 7.7%-ով

2018թ. հունվար - օգոստոս ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է։

Այսպես, հունվար - օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.4%-ով, շինարարությունը՝ 8.5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 9.7%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 18.9%: Գյուղատնտեսության համախառն արտադրանք նվազել է 1%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,098.899 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,769.566 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 933.650 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 464.639 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 203.538 մլրդ ՀՀ դրամ:

Facebook Linkedin Twitter Google+