Բաժին. Տնտեսական

Հնարավոր է՝ 2019 թվականին նավթի գինը գերազանցի բարելի դիմաց 100 դոլարը

Համաշխարհային շուկային նավթի մատակարումների ծավալի հետ կապված անորոշությունը պահպանվում Է, դրան նպաստում Է Իրանի դեմ պատժամիջոցների սպառնալիքը եւ մի շարք երկրներից մատակարարումների անկումը, ուստի չկա այն բանի երաշխիք, որ 2019 թվականին նավթի գինը չի գերազանցի բարելի դիմաց 100 դոլարը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հառցազրույցում ասել Է Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար Հալեդ ալ Ֆալեհը: «Ես չեմ կարող ձեզ երաշխիքներ տալ, քանի որ չեմ կարող կանխատեսել՝ ինչ տեղի կունենա մյուս նավթաարտադրողների հետ: Հոկտեմբերին Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը կազմում Է օրական 10,7 մլն բարել:

Կարող եմ ասել, որ անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք հասնել օրական մինչեւ 12 մլն բարելի, դրանում ես կարող եմ ձեզ հավաստիացնել: Բայց եթե շուկայից անհետանա 3 մլն բարել, մենք չենք կարողանա հատուցել այդ ծավալը, ուստի մենք պետք Է օգտագործենք նավթի պահուստային պաշարները»,- ասել Է նախարարը, պատասխանելով բարել նավթի ներկայիս մոտավորապես 80 դոլար գնից մինչեւ 100 դոլար դրա աճի հնարավորության վերաբերյալ հարցին:

Share