Բաժին. Տնտեսական

Տիգրան Սարգսյան. Ազատ առեւտրի գոտու շուրջ ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի բանակցությունները եզրափակիչ փուլ են մտնում

Ազատ առեւտրի գոտու շուրջ Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի բանակցությունները եզրափակիչ փուլ են մտնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Սինգապուրը եզրափակիչ փուլ Է մտնում: Ազատ առեւտրի գոտու ձեւավորման շուրջ Սինգապուրի հետ բանակցությունների հինգ փուլերն արդեն ավարտված են, դեկտեմբերին կլինի վեցերորդ փուլը, եւ մենք մտադիր ենք հաջորդ տարի ավարտել բանակցությունները»,-ասել Է Սարգսյանը լրագրողներին:

Նա նշել Է, որ ներկայում առաջին քայլն Է արվում տարածաշրջանային ու տնտեսական միավորումների միջեւ ինստիտուցիոնալ հարաբերությունների հաստատման ուղղությամբ: «Դա նշանակում Է, որ դա նոր քայլ Է եվրասիական եւ ԱՍԵԱՆ-ի երկրների ինտեգրացման ճանապարհին»,-ասել Է Սարգսյանը: Նա նշել Է, որ նոյեմբերի 14-ին Սինգապուրում հուշագիր Է ստորագրվել ԱՍԵԱՆ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության մասին: «Եվ դա ենթադրում Է մշտական շփումներ, փոխգործակցություն»,-հավելել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share