Բաժին. Տնտեսական

Հակոբ Արշակյան. Հյուսիս-Հարավի կառուցման գործում շեշտը կդրվի հարավային հատվածի վրա

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման շինարարության մեջ շեշտադրումը կկատարվի հարավային հատվածի վրա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ մայրուղու կառուցումը թույլ կտա միանալ Իրանին և Մետաքսի ճանապարհը վերականգնող Չինաստանին:

«Սա լուրջ քաղաքական ավանդ կլինի: Չինաստանը նման ճանապարհի կարիք ունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արշակյանը: Հարցին, թե երբ ծրագիրը կկատարվի ամբողջությամբ՝ նախարարի պաշտոնակատարը դժվարացավ նշել: «Կա 3 տրանշ՝ մեկն ավարտվել է, բայց այնտեղ լուրջ խնդիրներ կան: Երկրորդը չի ավարտվել, և այնտեղ ևս կան որակի հետ կապված մտավախություններ: Երրորդում հողային աշխատանքներ են կատարվում: Հիմնական խնդիրները կապված են բետոնե ծածկույթի որակի հետ: Արդեն կատարվել են լաբորատոր հետազոտությունները, և նմուշները լրացուցիչ կուղարկվեն արտասահման՝ փորձաքննության»,- ասաց նա:

Share