Բաժին. Տնտեսական

Բիզնես Արմենիա․ Հրապարակվել է միջազգային ներդրողներին ուղղված Select Armenia մարքեթինգային փաթեթը

Բիզնես Արմենիան հրապարակել է էներգետիկայի ոլորտի գրավչություններն ու առավելությունները ներկայացնող՝ միջազգային ներդրողներին ուղղված մարքեթինգային փաթեթը։ Այն «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով իրականացվող քարոզարշավի շրջանակում ներկայացվող երրորդ ոլորտն է։

Համաձայն Բիզնես Արմենիայի հետազոտության, վերականգնվող էներգետիկայի ոլորտում արտադրության աճը վերջին երեք տարում կազմել է միջինը 37 տոկոս։ Երկրի կառավարությունը կարևորում է վերականգնվող էներգետիկան և անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով բարենպաստ միջավայր է ապահովում ներդրումների համար։

Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ էներգետիկայի զարգացման համար։ Այստեղ բարձր լեռներում քամին երբեք չի դադարում և արևը փայլում է տարվա ընթացքում ավելի քան 307 օր։ Հայաստանում բարենպաստ կլիմայի ու արևային վահանակների արտադրության համար անրաժեշտ հումքի առատության համադրությունը հանգեցնում է որակի, ծախսերի արդյունավետության շահութաբերության։

Փաթեթի շրջանակում հրապարակվել է նաև Էներգետիկայի ոլորտի ներուժն ու առավելությունները ներկայացնող տեսանյութը.

Հաջողության պատմությունների շարքում են «Օպտիմում Էներջի», «Զոդ Վինդ», «Սոլարոն» ընկերությունների օրինակները։

Տեսանյութի հայերեն տեսքտը, ոլորտային հետազոտությունը, հաջողության պատմությունները Բիզնես Արմենիայի պաշտոնական կայքում են կամ Select Armenia-ի հարթակներում։

Share