Բաժին. Տնտեսական

2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում ուղիղ կտրվածքի տուֆի արտադրությունն աճել է 2.2 անգամ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 589.7 հազ. տոննա ապրանքային բետոն։ 2017 թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 51.5%-ով։

Մասնավորապես, հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների արտադությունն աճել է 28.9%-ով և կազմել 74,688 տոննա։ Բնական քարից երեսպատման սալերի  արտադրությունն աճել է 2․1 անգ․ և կազմել 42,326.6   տոննա։ Ուղիղ կտրվածքի տուֆի արտադրության ծավալները աճել են 2.2 անգամ և կազմել 53,106 տոննա։

Share