Տնտեսական | 10:24 12/02/19

Ժողովուրդ. Անշարժ գույքի շուկայում ակտիվացումը շարունակվում է. բազմաբնակարան շենքերի բնակարանների գները բարձրացել են

«Հայաստանում անշարժ գույքի շու­կայի ակտիվացումը շարունակվում է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2018 թվականի դեկտեմբերին, նոյեմ­բերի համեմատ, Երևանում բազմաբ­նակարան շենքերի բնակարանների մեկ քմ-ն թանկացել է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, Կենտրոն վարչական շրջանում դեկ­տեմբերին բնակարանի մեկ քմ-ն գե­րազանցել է 1100 դոլարը, եթե դեկ­տեմբերին բնակարանի մեկ քմ վա­ճառվել է 563 հազար 800 դրամով, ապա նոյեմբերին այն կազմել է 569 հազար դրամ:

Հյուսիսային պողոտայի տարածքում բնակարանները ավելի թանկ են. այստեղ մեկ քմ-ն շուրջ 2000 դոլար է կազմում: Արաբկիր վարչա­կան շրջանում, որը համարվում է բա­նուկ թաղամաս, բնակարանները դեկ­տեմբերին, նոյեմբերի համեմատ, թան­կացել են 2300 դրամով:

Արաբկիր վար­չական շրջանում մեկ ամսվա ընթաց­քում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 2800 դրամով՝ 385 հազար 200 դրա­մից դառնալով 388 հազար դրամ:

Բնակարանները 1400 դրամով թան­կացել են նաև Նոր Նորքում: Այստեղ մեկ քմ-ն դեկտեմբերին վաճառվել է 250 հազար դրամով, բայց Քանաքեռ-Զեյթունում դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բնակարանների գները բարձրացել են 600 դրամով՝ 285 հա­զար 600 դրամից դառնալով 286 հա­զար 200 դրամ:

Մյուս վարչական շր­ջաններում՝ Դավիթաշենում, Աջափն­յակում, Շենգավիթում նույնպես բնա­կարանները թանկացել են:

Նկատենք, որ անշարժ գույքի շուկայում այս ակ­տիվությունը սկսվել է թավշյա հեղափոխությունից հետո, և սա անուղղա­կի ցուցիչ է սոցիալ-տնտեսական իրավիճակի լավացման», - գրում է Ժողովուրդ օրաթերթը:

Facebook Linkedin Twitter Google+