Բաժին. Տնտեսական

Մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենանները ՀՀ տարածք կարող են ներմուծվել մինչև 2019 թ. մայիսի 1-ը

Փետրվարի 21-ին կայացած կառավարություն նիստի ընթացքում հավանության է արժանացել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թ. դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թ. մայիսի 1-ը:

Share