Բաժին. Տնտեսական

2018թ.-ին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 25.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ.-ին Հայաստանում արտադրվել է 317.4 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2017թ. համեմատ արտադրության ծավալները նվազել են 25.9%-ով։

Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 12.3%-ով և կազմել 10.828 տոննա, մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 1.4%-ով և կազմել 11,110 տոննա, ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 10.4%-ով և կազմել 7,275 տոննա, պոնվերտորային պղնձի արտադրությունը նվազել է 26.7%-ով և կազմել 8,831 տոննա, պողպատյա խողովակեների արտադրությունը նվազել է 4.5%-ով և կազմել 10,540 տոննա, ալյումինե գլանվածքի արտասրությունը նվազել է 69.8%-ով և կազմել 164 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նվազել է 14.5%-ով և կազմել 28,359 տոննա։

Share