Բաժին. Տնտեսական

Հանրապետական շաբաթօրյակ ԱՐՄԵՆԱԼ-ում

ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանի ավելի քան 100 աշխատող մասնակցեց հանրապետական շաբաթօրյակին: Նրանք մաքրեցին ձեռնարկության ներսում գտնվող արդյունաբերական և կանաչ գոտիները,  ինչպես նաև մերձգործարանային պուրակը չոր ճյուղերից, անցած տարվա տերևներից, կենցաղային և շինարարական թափոններից:

– Աղբը հեռացնելու համար պահանջվեց երկու ԿամԱԶ, – հայտնեց ԱՐՄԵՆԱԼ-ի վարչատնտեսական բաժնի պետ Աշոտ Սերոբյանը: – Գործարանի ստորաբաժանումները մրցում էին տարածքի մաքրման աշխատանքների արդյունավետության համար: Առավել աչքի ընկան ֆինանսական և առևտրային տնօրինությունների, ինչպես նաև պահպանության ծառայության աշխատակիցները: Պուրակում մեզ հետ աշխատում էին մերձակա շենքերի բնակիչները: Գործարանի ներսում գտնվող տարածքները կարգի բերեցին արտադրամասերի հերթափոխից ազատ աշխատողները:

Բոլոր ծառերի բները, իսկ ԱՐՄԵՆԱԼ-ի տարածքում մի քանի հարյուր ծառ կա, վնասարար միջատներից պաշտպանելու համար կրի լուծույթով պատեցին: Ձեռնարկության ճանապարհների երկայնքով եզրաքարերը ներկվեցին սպիտակ ներկով: Գործարանը գարնանային ու բարեխնամ տեսք ստացավ:

Share